Իրավապաշտպան Ավետիք Չալաբյանը գրում է․
«ԵՆԹԱԴՐՈՒ՞Մ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հիշում եմ ժամանակին ինչպիսի աղմուկ էր բարձրացել ՀՀ կառավարության նիստերը չհեռարձակելու օրենքի շուրջ։ Էլ թափանցիկություն, էլ խոսքի ազատություն և այլն։
Իշխանահեղափոխությունից հետո օրենքը փոխվեց և մենք սկսեցինք վայելել հեղափոխական կառավարության նիստերի հեռարձակումները։Դեռ մի կողմ թողնենք կառավարության նիստերին վարչապետի հոխորտանքներն ընդդիմախոսների հասցեին։
Սակայն, արդեն որերորդ անգամ կառավարության նիստերին լսում ենք այնպիսի տվյալներ և խոսքեր՝ Հայաստանի պարենային պաշարների,ադրբեջանցիների կողմից ՈՒԱԶ-ի հնարավոր վերադարձի մասին, որ մտածում ես, արդյոք այս օրերի համա՞ր էր նախատեսված կառավարության նիստերի փակ լինելու մասին օրենքը։
Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները ։»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը