«Հայրենիք» կուսակցության խորհուրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը պնդում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալումը հաստատեց՝ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ:
Նա գրում է.
«Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց:
Փաշինյանը հայտնեց, թե իբր արտակարգ դրությունը միակ գործիքն է, ինչով հնարավոր է ձեռնարկել համավարակի կանխարգելման միջոցառումներ:
Դա բացահայտ սուտ է: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպնության մասին» օրենքը լիարժեք ապահովում է բոլոր այն գործիքները (մի բան էլ ավելին) որոնցով հնարավոր է շատ արդյունավետ կանխել համավարակի տարածումը:
Նարեկ Մալյանին առավոտյան ձերբակալելը կրկն հաստատեց այն փաստը, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: Դրանով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը, ուրիշ ոչինչ:
Այդպիսի հակասահմանադրական քայլերը բերելու են հանրության դժգոհության չափերի ահռելի մեծացման, որի դեմն առնելը դառնալու է անհնար: Խելքի եկեք...
Այս պահին դադարեցնում եմ Շիրակի մարզում կուսակցաշինական գործուղումս և մեկնում եմ ձերբակալված անձանց մոտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը