10 07 2020

Իշխանության ցուցումով ոստիկաններն իրականացնում են սադրանքների շղթա․ Կիվիրյան

Իշխանության ցուցումով ոստիկաններն իրականացնում են սադրանքների շղթա․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Եթե մարդը պատշաճ կրում է դիմակ, ապա նրան հատուկ մոտենալն եւ անձնագիր պահանջելը նշանակում է, որ գործ ունենք ոչ թե կորոնովիրուսի դեմ պայքարի հետ, այլ լրիվ այլ երեւույթի հետ։ Ընդ որում մի երեւույթի, որը կրում է ոչ թե հատուկենտ, այլ զանգվածային բնույթ՝ Հայաստանի ողջ տարածքում։

 

Ակնհայտ է, որ իշխանությունների ցուցումով ոստիկանները առանց այդ էլ կարանտինային պայմաններից հոգեբանորեն լարված մարդկանց դեմ իրականացնում են սադրանքների մի ողջ շղթա, որպեսզի այս կերպ իրենց դարձնեն հնազանդ մատերիալ՝ կոտրելով իրենց մեջ հասարակական դիմադրողականության էլեմենտը։

Դա է հենց պատճառներից մեկը, թե ինչու է Նիկոլը առանց որեւէ հիմնավորման ու անհրաժեշտության հա երկարացնում արտակարգ դրությունը, որպեսզի այն օգտագործի մարդկանց դիմադրողականությունը կոտրելու, տարատեսակ ազդեցության միջոցներով նրանց վարժեցման ենթարկելու ու նրանցից լրիվ հնազանդ զանգված ստանալու համար։ Եթե Նիկոլը մտածում է, որ չենք հասկանում իր կողմից ուղղորդվող այդ քայլերի տրամաբանությունը, ապա չարաչար է սխալվում։ Մեթոդիկան էլ գիտենք, ու գիտենք, թե որ դեսպանատունն է այդ գործողությունների ձեռնարկը տվել այս իշխանությունների ձեռքը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ