09 07 2020

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է. Միհրան Հակոբյան

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է. Միհրան Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․

«Թե՛ կենցաղում, և թե՛ քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է: Քամին որ կողմից փչի, այն կող էլ սրանք թեքվում են: Եվ դա անում են անընդհատ, սա սովորության նման մի բան է ֆլյուգեր տեսակի մոտ:

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է: Երբ Նիկոլն Փաշինյանն իր խմբակով իշխանությունը զավթելու համար Գյումրիից Երևան էր քայլում, այդ ժամանակ 1990-ականների ՀՀՇ-ի սույն մնացուկը հանրապետական պաշտոնյաների դռների առաջ իր «փորձագիտական» ծառայություններն էր առաջարկում: Ճիշտ է՝ դռնից վռնդում էին, պատուհանից էր սողոսկում, բայց իրեն աճուրդի հանելու գործում հավասարը չուներ: Հետո քամին այլ ուղղությամբ սկսեց փչել, և մեր ժամակների թիվ մեկ ֆլյուգերը տնվորի կարգավիճակում արագորեն տեղավորվեց Նիկոլի կոճակ սեղմողների շարքերում: Հլու-հնազանդ անում է այն, ինչ այսօրվա իր շեֆ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է՝ դրա դիմաց հնարավորություն ունենալով պարգևավճարների տեսքով լափել հարկատուների փողերը: Ձրիակերի կյանքը ֆլյուգեր տեսակի հիմնական նպատակն է, և հլու-հնազանդ անելու է այն, ինչ շեֆն իրենից պահանջում է: Իհարկե, քանի դեռ քամին ուղղությունը չի փոխել: Որպես ֆլյուգեր՝ Իգիթյանը կարևոր ինդիկատոր է: Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, Նիկոլը շատ շուտով իշխանություն է կորցնելու: Առաջին նախագահից մինչև ՀՀԿ Իգիթյանի ֆլյուգերային էությանը քաջածանոթ են: Հարցրեք՝ կպատմեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ