08 07 2020

Եթե խոցելիներն ազատվում են դիմակի պահանջից, պակաս խոցելիներին ինչո՞ւ եք ակտավորում․ Աշոտյան

Եթե խոցելիներն ազատվում են դիմակի պահանջից, պակաս խոցելիներին ինչո՞ւ եք ակտավորում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Պարետա-կորոնային սիլոգիզմ։

1. Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությանն ու կյանքին։

2. Պարետատունը որոշել է, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։

3. Եթե խոցելի խմբերը, լինելով վտանգի առաջնագծում, ազատվում են բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից, պակաս խոցելիներին ինչու՞ եք փռում ասֆալտին եւ անվերջ ակտավորում։ #կրիր_դիմակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ