Tert.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:
Tert.am-ին ԱԱԾ֊ի աղբյուրները հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել:
Նշենք, որ Արթուր Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր նշանակվել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի օրոք:
Մինչ այդ եղել է ՔԿ քննիչ և Շիրակում՝ դատախազ, ինչպես նաև ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը