ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնանկ արված ՍԴ անդամները, ինչպես նաև Հրայր Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ և հիմա ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի:
«Բայց որ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի, թե ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, տեղյակ չեմ, վստահ չեմ ամեն դեպքում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը