03 07 2020

Այս հիստերիան պետք է դադարի դեռ չսկսած, Ուկրաինան վառ օրինակ․ հայտարարություն

Այս հիստերիան պետք է դադարի դեռ չսկսած, Ուկրաինան վառ օրինակ․ հայտարարություն

Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է հայ-ռուսաան դարավոր բարեկամության դեմ ուղղված բոլոր դրսևորումները:

Հայ և ռուս ժողովուրդները բարեկամ և դաշնակից են, մենք ուս ուսի անցել ենք պատերազմներով և արհավիրքների դեմ պայքարով: Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում, արարում և ստեղծագործում են Ռուսաստանում՝ վայելելով ռուսական պետության և ժողովրդի սերն ու հարգանքը:

Ռեֆորմիստները ջանք չեն խնայի պայքարելու համար հակառուսական ցանկացած քայլի դեմ, քանզի այն հարվածում է ոչ միայն մեր ազգի հեղինակությանը և տնտեսությանը, այլ նաև մեր անվտանգությանը:

Այս հիստերիան պետք է դադարի դեռ չսկսած, Ուկրաինան վառ օրինակ, թե ոնց են մութ ուժերը թշնամացրել երկու եղբայրական ժողովրդների:
Հայաստանը նման բան երբեք իրավունք չունի իրեն թույլ տալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ