03 07 2020

Ոստիկանապետն ապօրինաբար յուրացրել է այլ մարմնի լիազորություններ. Բագրատ Եսայան

Ոստիկանապետն ապօրինաբար յուրացրել է այլ մարմնի լիազորություններ. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլը՝ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված և ՍԴ դեմ իր հանցավոր գործողությունների մեջ գնալով ավելի ու ավելի շատ պաշտոնյաների է ներգրավում։ Այսօր ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին, որի՝ աշխատանքից ազատման մասին ոչ մի անհատական իրավական ակտ գոյություն չունի, ոստիկանները, այդ թվում գնդի հրամանատար Հրաչյա Զատիկյանը, թույլ չեն տվել մտնել իր աշխատավայր։ Ոստիկանությունն իր հայտարարության մեջ, յուրացնելով միանգամից մի քանի մարմինների լիազորություններ, իրեն թույլ է տվել մեկնաբանել սահմանադրությունը, ընդունված ապօրինի ակտերը և հայտարարել է, որ Հրանտ Նազարյանն այլևս ՍԴ դատավոր չէ։

Նախ անհրաժեշտ եմ համարում ասել, որ իմ համոզմամբ էս բոլոր ոստիկանները՝ իջևանցի ոստիկանապետի գլխավորությամբ, կատարում են ծանր պետական հանցագործություն, ու դրանցից ոչ մեկը հետագայում թող չփորձի ասել՝ «ես հրաման էի կատարում»։ Երկրորդ, պետական որևէ հիմնարկում, պահպանություն իրականացնող ոստիկանությունը չի որոշում, թե ով է աշխատում հիմնարկում, իսկ ով չի աշխատում, այսինքն, նրանք միայն «տուռնիկետի» դեր են կատարում և ապահովում կարգուկանոնը։ Ոստիկանները պահպանվող օբյեկտի ռեժիմն ապահովելիս են միայն կատարում ոստիկանության իրենց ղեկավարի, իսկ հիմնարկ մուտք ու ելքի ապահովման, մուտքի իրավունք ունեցող անձանց ցանկի ճշտման հարցում՝ այդ հիմնարկի ղեկավարի հրամանները։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ոստիկանապետն ապօրինի հրամանով յուրացրել է այլ մարմնի լիազորություններ, որի համար վաղ թե ուշ քրեական պատասխանատվության է կանչվելու։

Ինչ վերաբերվում է ընդհանուր իրավիճակին, փաստորեն Նիկոլը գնում է ուղղակի բախման սցենարով։ Նա փաստացի թքել է բոլոր իրավական նորմերի, օրենքների, մարդկանց իրավունքների վրա, այլ խոսքով՝ «գժականը միացրելա» ու ասումա, ես հրամայում եմ, որ էս բանն անեք, իմ «ատվիչայով»։
Ուզում եմ բոլորին պարզ լինի մի բան, երբ գործադիր իշխանության ղեկավարը թքում է բոլոր օրենքների վրա ու իր կամքը վեր է դասում ամեն ինչից, նա դառնում է պետական հանցագործ, որից այդ պահից սկսած ամեն ինչ սպասելի է, իսկ, որ ամենասարսափելին է, այդ հասարակությունը կանգնում է մեծագույն վտանգների առաջ, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ ու պետականության կորուստ։ Մենք իրավունք չունենք մեր երկիրը պատանդ դարձնել «ես բեսպրեդել եմ», «իմ ուզածն էլ օրենքա»ով առաջնորդվող անհավասարակշիռ անձի քմահաճույքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ