Անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականներն են տվել այն իրականությանը, երևույթներին, ես կասեի՝ զավթողական վերաբերմունքին, որ կա ՀՀ-ում դատական իշխանության նկատմամբ՝ սկսած Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների արգելափակման կոչից:
Այս մասին Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն հանձնած դիմումին:
«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք, նկարագրություն, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք երեք դրվագով՝ իշխանության զավթումը, լիազորությունների անցումը և սահմանադրական կարգի տապալումը: Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները, և մենք լիահույս ենք, որ դատախազությունը և իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը