29 06 2020

Մի փորձիր մեղքերդ մեր վզին փաթաթել, դու մարդասպան ես․ Վրթանեսյանը՝ վարչապետին

Մի փորձիր մեղքերդ մեր վզին փաթաթել, դու մարդասպան ես․ Վրթանեսյանը՝ վարչապետին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Փետրվարից գրում եմ նոր կորոնավիրուսի վտանգի մասին։ Փետրվարից գրել եմ դիմակների ու սոցիալական հեռավորության մասին։

Երբ ընկերներս ու ես գրում էինք սահմանները փակելու և արտասահմանից ժամանածներին մեկուսացնելու անհրաժեշտության մասին, նույն այդ ժամանակ Նիկոլից սկսած, իր մանդատավոր ղազերով վերջացրած քարոզարշավներ էին անում ու մեզ անվանում «խուճապ տարածողներ»։

Ու երբ այսօր Նիկոլը տեղից ելնում ու հայտարարում է. «Ծայրահեղ ծանր վիճակում է 123 հիվանդ, 1739-ը թոքաբորբ է. այս վիճակագրության հեղինակը բոլորս ենք», ես հանգիստ խղճով կարող եմ ասել. «Ստում ես»։

Ես քո ապաշնորհ կառավարման, ձեր կերած բողկերի համահեղինակը չեմ։ Մի փորձիր մեղքերդ մեր վզին փաթաթել։

Հայելու մեջ ինքդ քո աչքերին նայիր և ասա. «Դու մարդասպան ես։ Դու արդեն հարյուրավոր կյանքեր ես խլել։ Այդ մարդկանց կյանքերը քո խղճին են։ Դու անձամբ պատասխանատու ես կորցված կյանքերի ու խեղված ճակատագրերի համար»։

Կարևորը հայացքդ չփախցնես։

Բայց ես նաև իմ մեղքը կխոստովանեմ. երևի բավականաչափ ագրեսիվ, հետևողական ու համոզիչ չեմ եղել այն ժամանակ, երբ մարդկանց պիտի պատմեի մեկ այլ վտանգի մասին՝ նիկոլավիրուսի։

Սարսափելի մի վարակի, որ խոցեց հեռավոր ու մոտ հայրենակիցներիս ուղեղն այնպես, որ կուրացան և զրկվեցին սթափ մտածելու ունակությունից։ Մի վարակի, որ օրեցօր խարխլում է հայկական պետականությունը, պառակտում է հասարակությունը, և տանում է ազգը կործանման։

Mea Culpa. իմ մեղքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ