Alternativ.am-ը գրում է.Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես ավելի վաղ նշել ենք, մեր հոդվածին հերքում է տարածել՝ նշելով, որ միայն հունիսի 22-ին է կորոնավիրուսի առաջին սիմպտոմներն ունեցել և հաջորդ օրն է թեստավորվել. թեստը դրական արդյունք է ցույց տվել:
Լրագրողական էթիկայից ելնելով՝ մեր կայքում հրապարակել ենք իշխանական պատգամավորի հերքումը, սակայն հարկ ենք համարում նշել, որ մեր աղբյուրը վերահաստատում է՝ Վիկտոր Լևոնի Ենգիբարյանը հունիսի 18-ին կորոնավիրուսի դրական ախտորոշում է ունեցել և հունիսի 22-ի ԱԺ-ի նիստին մասնակցելով՝ վտանգի տակ է դրել իր գործընկերների առողջությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը