Այսօր ՀՀԿ երիտասարադական կազմակերպության շուրջ 100 անդամներ նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը:
ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակներ են հանձնելու ոչ միայն՝ ԵՄ պատվիրակությանը, այլ նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ԵԽ գրասենյակին:
«Ես կարծում եմ, որ այդ սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար: Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ կսովորեն արտակարգ դրության կարգը դույզն ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը