29 06 2020

Եթե հիմա ընտրություն լինի, դժվար թե ԱԺ անցնեք. Բագրատ Եսայանը՝ ՔՊ-ականներին

Եթե հիմա ընտրություն լինի, դժվար թե ԱԺ անցնեք. Բագրատ Եսայանը՝ ՔՊ-ականներին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Հոգնացրիք ձեր «լեգիտիմ ենք», «ժողովուրդը մեզ ձայնա տվել», «մենք ունենք ընտրողների 70% աջակցությունը», «մենք ունենք մեծամասնություն, ինչ ուզենք կանենք» աղոթքի պես անընդհատ կրկնվող լոզունգներով։

Մի բան ասեմ՝ 1919թ. Հունիսի 21-23 կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴաշնակցությունը ստացել է 88.94% ձայներ, 80 հոգանոց խորհրդարանում ՀՅԴ ֆրակցիան եղել է 72 հոգանոց, իսկ դրանից հետո ձևավորված 4 կաբինետներից 3-ը եղել են կոալիցիոն։ Ֆրակցիայի ու կառավարության անդամների անունները կարդում ես, փշաքաղվում ես, ամեն անուն մի հսկա է, մտավորական, քաղաքական, ազգային-ազատագրական պայքարում մեծագույն ներդրում ունեցած մի անհատականություն։ Բայց ամենամեծ ու ընդհանուր բնութագրումը, որ կարելի է տալ այդ մարդկանց՝ ՀԱՄԵՍՏՈւԹՅՈւՆՆ է։

Ու էս ամենի կողքին երբ հիշում ես քպ-ական 89 հոգանոց էսօրվա խաժամուժի ինքնագոհ, փքված, իրանց «կարևորությունից» զարմացած կերպարները, իրանց արտահայտությունները, ոչ էնա ծիծաղես, ոչ էնա՝ լաց լինես։ Ուզում ես հարց տաս. դուք հասկանու՞մ եք, որ հիմա ընտրություն լինի, դուք ոչ թե 2 տարի առաջվա 70%-ը չեք ստանա, դուք դժվար թե խորհրդարան անցնեք։ Ձեր գիտելիքներն ու մտավոր կարողությունները ավելի քան համեստ են, գոնե այնքան ուղեղ ունեցեք, որ ձեռնպահ մնաք դրանք ի ցույց դնելուց։ ՀԱՄԵՍՏ եղեք, բալիկներ ջան, ախր էս երկրի փողոցներով քայլելու եք դեռ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ