28 06 2020

Թորոսյանի անտեսված կոչը․ ԱԺ փոխնախագահը և այլ իմքայլականներ՝ սրճարաններում

Թորոսյանի անտեսված կոչը․ ԱԺ փոխնախագահը և այլ իմքայլականներ՝ սրճարաններում

Իշխանական պատգամավորներն անտեսում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը և շարունակում են այցելել սրճարաններ: Այս առնչությամբ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է սրճարանում նստած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մանթաշյանը լուսանկարին կից հիշեցրել է առողջապահության նախարարի կոչը և գրել «Սա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, այսօր, հիշեցնեմ մի քանի ժամ առաջ առողջապահության նախարարի կոչը: Ու դուք լուրջ մտածում եք, որ կարող ա ինչ որ մեկը ձեզ լուրջ ընդունի, ձեր սահմանափակումները նույնիսկ դուք չեք պահում...»:

Օգտատեր Տաթև Վարդանյանն էլ հրապարակել էր Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի լուսանկարը և գրել․

«Արսեն Թորոսյան.

Երբ քաղաքացիներից պահանջում եք պահպանել առողջապահական կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր ու հատկապես ռեստորաններ, սրճարան, ծնունդ, քեֆ, իսկ այցելելուց դիմակը հանել միայն ու միայն ուտելու ընթացքում ցանկալի կլիներ, որ ձեր հորդորին առաջին հերթին հետևեին և այդ կերպ հանրությանը օրինակ ծառայեին ձեր թիմակից ընկերները։ Առավել ևս, երբ նրանք օրենսդիր մարմնի այսպես կոչված կարկառուն ներկայացուցիչներն են։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, նույն ինքը հայոց համազգային աներձագ Հակոբյան Հրաչը հենց հիմա Pesto սրճարանում։

Ամոթ է, ամաչեք.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ