25 06 2020

Կառավարությունը 49 մլն դրամ կփոխանցի նախագահի քարտին

Կառավարությունը 49 մլն դրամ կփոխանցի նախագահի քարտին

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում որոշեց Արմեն Սարգսյանի գրասենյակին հատկացվող գումարները: Որոշումը չզեկուցվեց և չքննարկվեց՝ ընդունվելով միաձայն

Օրակարգում ներկայացված նախագծից պարզվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին:

Արդյունքում 52 մլն դրամ գումարը կառավարության որոշմամբ կավելանա 49 մլն դրամով:

Գումարը կփոխանցվի  բանկային վճարային քարտին՝ անկանխիկ տարբերակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ