ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրական փոփոխություններ» օրենքի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ նախագահի քննարկմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
««ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունները արվել և ուժի մեջ են մտել «ՀՀ սահմանադրական փոփոխություններ» օրենքի ընդունումից հետո, հետևաբար կարող են կիրառվել միայն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախատեսող օրենքների պարագայում։
Որևէ այլ որոշում, քան օրենքը ՀՀ նախագահի քննարկմանը ներկայացնելը, չի կարող ունենալ որևէ իրավական ուժ և ենթակա չէ կատարման իրավակիրառող մարմինների կողմից»,- ասված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը