Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱ՞Ն , ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
2021թ․ Հայաստան։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Հովակիմյանը և Վահագն Գևորգյանը օրենքի նախագիծ են ներկայացրել « Առաջին գիշերվա իրավունքը»։ Օրինագծին Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի եզրափակիչ մասում ամփոփել է․ « Նախագիծը հիմնականում չի հակասում իրավունքի գերակայությանը, բայց ցանկալի է, որ այն կիրառվի կամավորության սկզբունքով»։ ԱԺ արտահերթ նիստն անցավ բավականին բուռն քննարկումներով։ «Իմ Քայլի» պատգամավորները մեկը մյուսի ետևից հիմնավորեցին օրինագծի անհրաժեշտությունը ժողովրդավարական պետության կառուցման համար․
-Ժողովուրդը, որը մեզ վստահել և մանդատ է տվել, վաղուց է մեզնից պահանջում իրական բարեփոխումներ անել , այդ թվում մեր ավանդական ընտանեկան խնդիրների շուրջ։ Եվ քանի որ, մենք, մեր սիրելի Առաջնորդն ինքը ժողովուրդն է․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ապա համոզված ենք , որ այս օրենքը մեծապես կնպաստի Հայաստանի ապագա ժողովրդավարացմանը և ինչու ոչ, նաև ժողովրդագրական աճի բարելավմանը։ Եվ ինչպես մեր սիրելի Առաջնորդն է ասել, 2050թ․ կունենանք 5մլն բնակչություն։
Ընդդիմադիր « Հպատակ Հայաստան» միացյալ խմբակցությունն առաջարկություն արեց,որ համաձայն Վենետիկի հանձնաժողովի, «Առաջին գիշերվա իրավունքը» պետք է կամավոր լինի։
Առաջարկությունը չընդունվեց։ Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ ձայնով։ Ընդդիմությունը դիմեց նորացված ՍԴ։ ՍԴ-ի բոլոր 9- ը վահեգրիգորյանները, միաձայն օրենքը ճանաչեցին սահմանադրական»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը