22 06 2020

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար

Panorama.am-ը գրում է. «Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը  պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակներում և ընդունել է Ազգային ժողովի իրավասությունը՝ հետ կանչելու իր որոշումը հանրաքվեի վերաբերյալ: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթները լիարժեք կատարելու նպատակը օրինական է:

Այս նպատակը՝ դատավորների իրավասության և նրանց անկախության պահպանման անհրաժեշտության հետ հաշտեցնելու համար, Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է մտցնել նոր անցումային շրջան, որի տևողությունը պետք է որոշի Հայաստանի իշխանությունները:

Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը:

«Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ հաղթահարելու սահմանադրական ճգնաժամը՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն իրականացմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - ասում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ