22 06 2020

Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին. Արփինե Հովհաննիսյան

Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ի խնդրի վերաբերյալ եւ գրառում արել:

«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։ 

Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին:

Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք:

Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ