22 06 2020

Այս հրատապությունը փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին. Տարոն Սիմոնյան



Տեքստը, որն այսօր պետք է քննարկվի, նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից: Մեկ անգամ ևս փաստում եմ, որ մայր օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այս հրատապությունը ևս մեկ անգամ փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ նախագծով նախատեսված է երկու հիմնական փոփոխություն, նախ, 12 տարի աշխատած դատավորները պետք է թողնեն իրենց պաշտոնը և պետք է փոխվի նաև ՍԴ նախագահը և նոր ընթացակարգով նոր նախագահ ընտրվի:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ