Այս պահին ներքին անվտանգության առումով որևէ մտահոգվելու կարիք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ամբողջ պետական և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր և քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը