Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի և ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսը ընկալեն վախերի պրիզմայով։ Միայն այդ պարագայում կարող էր այդ ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ: Բայց քանի որ հայ ժողովուրդը առավել ևս Արցախի հարցը վախերի օպրիզմայով ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և ընդհանրապես այդպիսի բան բացառվում է, և մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն ինքը արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը