17 06 2020

Ոլորտը ձախողած բոլոր մարդիկ պատասխանատվության կենթարկվեն․ Վահե Էնֆիաջյան



Հունիսի 5-ի ԲՀԿ նիստում Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո ըստ էության, սկսվեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որտեղ ոչ մի քաղաքական օրակարգ չկար, սպառնալիքներ էին պարունակում, որից հետո շարունակվեց արդեն քրեական հետապնդման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Այս օրերի ընթացքում հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ, մեր համախոհներ, համակիրներ, որոնք մտահոգ են այս իրավիճակով, եկել էին իրենց զորակցությունը հայտնելու մեզ՝ պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները, բերման են ենթարկում, անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում: Հատկանշական է, որ երեք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում եղան, որտեղ խոչնդոտվում էր նաև լրագրողների աշխատանքը: Դրա բացատրությունները չենք կարողանում գտնել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ