Տուգանքները պետք է համաչափ լինեն, և չափից դուրս շատ չլինեն: Այսօր՝ հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները. գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Ինչ վերաբերում է կարծիքին, որ Հայաստանում կարևոր է անկախ քաղաքացիական հասարակության կարծիքը, որը ոչ միայն ողջունում է ոստիկանության գործողությունները, այլ նաև ոստիկանների հետ շրջում է քաղաքներում և հետևում է, թե ինչպես են մարդիկ կատարում ոստիկանության ցուցումները, իրավապաշտպանն ասաց. «Հայաստանում, ցավոք սրտի, քաղաքաքացիական հասարակությունը ևս ի վերջո քաղաքականացավ: Ես շատ ցավում եմ այդ ամեն ինչի համար, իսկապես այդ միտումը կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը