16 06 2020

Ցավում եմ, որ հեղափոխությունը շատ տխուր վախճան է ունենալու. ԲՀԿ-ական պատգամավոր



Տեղի ունեցածը միանշանակ քաղաքական է, այստեղ ընդհանրապես իրավական գործընթաց չկա: ԱԱԾ դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողություններին:

«Որևէ իշխանություն Հայաստանը չի կարող բլոկադայի ենթարկել և հավերժ երկարացնել արտակագ ռեժիմը արգելելու մարդկանց ազատ ցույցի և իրենց բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքը: Ես կարծում եմ, որ այս ամենը շատ կարճ ժամանակում ավարտվելու է, պարզապես իմ հորդորն էր գլխավոր դատախազին չդնել իր մասնագիտական և բարոյական վերջակետը խորհրդարանում»,- ասաց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ