Ազգային ժողովը 87 կողմ ձայնով բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Քվեարկությանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, խորհրդարանական մեծամասնությունից քվեարկությանը չեն մասնակցել միայն Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ քիչ առաջ խորհրդարանը 87 կողմ ձայնով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նաև զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը