16 06 2020

Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին. Լիլիթ Գալստյան

Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին. Լիլիթ Գալստյան

Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ  Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա գրել է. «Իսկ նա  իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝  սնելով մեր վիրավոր արժանապատվությունը: 

Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..

Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:

Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ