Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա գրել է. «Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:
Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..
Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:
Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը