16 06 2020

Ես հույս ունեմ, որ դուք հարգում եք ձեր ուսադիրները․ Զոհրաբյանը՝ Դավթյանին

Ես հույս ունեմ, որ դուք հարգում եք ձեր ուսադիրները․ Զոհրաբյանը՝ Դավթյանին

Պարոն Դավթյան, ես հույս ունեմ՝ հարգում եք Ձեր ուսադիրները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Ինչո՞ւ եմ հարցնում՝ հարգում եք Ձեր ուսադիրները, երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու անձենռմխելիությունից, պնդո՞ւմ եք, որ այն չի եղել քաղաքական պատվեր: Ես վստահ եմ, որ եղել է քաղաքական պաատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք վստահ լինեիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք»,- շարունակեց Զոհրաբյանը:
Պատգամավորը հետաքրրքվեց՝ ինչո՞ւ նա այն ժամանակ հետ կանչեց միջնորդությունը, ո՞վ է փոխվարչապետը, որ նրան գրավոր նամակով դիմի: «Պնդո՞ւմ եք , որ իրավիճակի փոփոխությամբ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով և չասեց՝ գնա միջնորդությունդ հետ վերցրու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Դուք վկայակոչում եմ իմ խոսքերը, որոնք հրապարակային են, հետևաբար այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա: Ինչ արել եմ, հրապարակային եմ արել: Իսկ հիմա որպեսզի ձեր հարցին ձեր ուզած ձևով պատասխանեմ, խնդրում եմ ձեր պատասխանում ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի,. ու ես ձեզ կպատասխանեմ»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ինքը վստահ է, որ վաղը, որը շատ հեռու չի, դատախազը էլի անհարմար իրավիճակում է հայտնվելու. «Կամ չունի՝ ես կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի, այստեղ նստած մի պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ այսօր անում եք իրավական գործընթաց է և ոչ քաղաքական հաշվեհարդար: Եվ մի հարց՝ դուք անհարմար չե՞ք զգում»:

Գլխավոր դատախազն արձագանքեց. «Հուսով եմ՝ դուք ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք անհարմար զգալու իմ պաշտոնական գործունեության  առումով առիթ չեմ ունեցել: Այսօրվա առումով առավել ևս չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը: Իսկ դա հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ՝ անկախ բոլոր  չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Մենք շատ ենք առիթ ունեցել այս դահլիճում խոսելու: Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էկլ չեմ անցնի, տիկին Զոհրաբյան, ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ. Էմոցիոնալ հայտարարությունները ձեզ վնասում են: Ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ