16 06 2020

Դատախազը, որպես իրավաբան և բարձրաստիճան պետական պաշտոնյա, վերջացավ. Ավետիք Չալաբյան

Դատախազը, որպես իրավաբան և բարձրաստիճան պետական պաշտոնյա, վերջացավ. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուշադրությամբ լսում էի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը, և հաջորդած հարց ու պատասխանը։ Կարծում եմ, որ ինքն արդյունքում բացարձակ տապալվեց՝

ա) փաստացի ընդունեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնամխելիությունից զրկելու հայցադիմումը կամ ի սկզբանե ոչ իրավաչափ է ներկայացրել, կամ էլ հետո ոչ իրավաչափ է հետ կանչել

բ) ընդունեց, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել է հինգ ամիս Ազգային ժողով մտնելու համար, ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելով

գ) գործի հիմքերը ներկայացնելով, չկարողացավ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց ներկայացնել, իր իսկ ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա

դ) ընդունեց, որ 17 000 մարդ, այլն էլ անուններով հայտնի, ցուցակագրված․ մասնակցել է ընտրակաշառքի գործընթացի, բայց դրանցից որևէ մեկի վերաբերյալ, փաստացի, ինքը պատիժ չի նախատեսում

Ես չգիտեմ, թե այս ամենը ուր է տանելու, և ինչ նոր բացահայտումներ կլինեն, բայց այս դատախազը, որպես իրավաբան և բարձրաստիճան պետական պաշտոնեա, վերջացավ։ Ինչի համար խիստ ցավում եմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ