16 06 2020

Կարող եք չծվծվալ տեղներից․ Տոնոյանը՝ սուպերմարկտներում «Սիթի օֆ սմայլ»-ի արկղերի մասին



Այն, որ ԱԺ-ին ձեր միջնորդությունը բացարձակ ապօրինի է, դա փաստ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով Ազգային ժողովում ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդագիրը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասաց ոլորտում լուրջ մրցակից ունի այսօր, բայց ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության մեջ կա փաստ»,-ասաց նա և անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, խնդրեց հիմնավորել գործողությունները, ներկայացնել գործողությունների տրամաբանությունը և հիմքերը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ