15 06 2020

Տիգրան Ուրիխանյանը հայտնում է՝ ԱԱԾ-ի գրության մասին գաղտնիքներ է բացահայտելու

Տիգրան Ուրիխանյանը հայտնում է՝ ԱԱԾ-ի գրության մասին գաղտնիքներ է բացահայտելու

Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաղը բացահայտման օր է լինելու։ Եթե վաղը ողջառողջ հասնեմ Ազգային ժողով, ՀԵՏԱՔՐՔԻՐ բացահայտում եմ անելու ԱԱԾ-ի հրապարակած գրության ու ողջ երևույթի մասով ու մի շարք գաղտնիքներ։ Ուշադիր կլսե՜ք վաղվա ելույթս։ ԱԱԾ-ն էլ թող ուշադիր լսի… Ամբողջ ժողովուրդը թող լսի՜…»:

Նա նաև գրել է․«Այսօր ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։

Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ-ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել "Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ", ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։

Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյությից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։ Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու Հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով, ինչն էլ միշտ արել եմ»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ