15 06 2020

Մոլդովայի և ՀՀ ԱԳ նախարարները տեսակապով զրուցել են

Մոլդովայի և ՀՀ ԱԳ նախարարները տեսակապով զրուցել են

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը՝ տեսակապի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

 

Համաձայն տեղեկատվության՝ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ