Քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «տուշոնկաների» տեսանյութ չկա, իշխանությունն, ըստ էության, պատրաստել է կեղծ փաստաթղթեր: Ըստ էության՝ ֆոտոշոփ են արել, X թվեր գրել, https://www.facebook.com/watchparty/903373196795281/?entry_source=PERMALINK&hash=ASsgPLhClL00ryaXQKabhVNhXAp7XdnGPBgN_ZnWP9yQBQ ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Այդ թվերը սարքել են այնպես, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ այդ ամենը Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Բռնել են տարբեր տեղերից մարդկանց, ստիպել են ցուցմունքներ տալ: Դրանից հետո այդ թղթի կեղտոտ լինելը «լվացվում է»: Կարճ ասած՝ «ցիրկ», որը կարող են անել ցանկացածիս մասով», - ասաց Սամսոնյանը:
Նա միաժամանակ նշեց՝ այս պահին սպասելի է ցանկացած ֆեյք-փաստաթուղթ: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ անտրամաբանական է, որ ընտրակեղծիք թույլ տված որևէ անձ կամ ուժ փաստաթղթավորի այն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը