14 06 2020

Այս խայտառակության մասնակիցները շուտով պատասխան են տալու. Աշոտյան

Այս խայտառակության մասնակիցները շուտով պատասխան են տալու. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է.

«Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։

Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։

Հատկապես զարհուրելի էր կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական տմարդի պահվածքը։

Այս խայտառակության բոլոր մասնակիցները թող հիշեն, որ շատ շուտով պատասխան են տալու, ու «հրամանն էինք կատարում» օտմազկեն որեւէ նշանակություն չի ունենալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ