Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։
«2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցել ենք մեծամասնականով թեկնածու, այդ թեկնածուի հետ է կապված, ինչ որ ենթադրյալ ֆինանսական խնդիրներ, չկարողացան էլ իրավապահները բացատրել։ Այդ ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Բազմաթիվ համախոհների, կուսակիցների բնակարաններում այժմ գտնվում են ԱԱԾ աշխատակցներ։ Այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն», - ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, ԱԱԾ գործողությունը՝ ԲՀԿ հնչեցված մտահոգությունների, հարցադրումների հետևանք է։
«Սա ոստիկանական ռեպրեսիաներ են։ Տեղեկացված են բոլոր միջազգային կառույցները, դեսպանատները», - նշեց նա։
Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «սա բռնապետություն է, կոչ ենք անում միջազգային կառույցներին ուշադիր հետևել ։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը