13 06 2020

Ով ապուշ չի գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Վահան Իշխանյան

Ով ապուշ չի գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաշինյանի նոր մեղադրանքը՝ ժողովուրդը նախկին է, ինքն ու իմ քայլը ներկան. ընտրեք՝ որից ազատվել 

Ով ապուշ չի գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա խամաճիկ իմ քայլը՝ գլխավոր երկու պատճառով՝ 1-ին ուշացրեց կանխարգելող միջոցառումները, թույլ արտկարգ վիճակ սահմանեց, 2-րդ այն պահին երբ համաճարակը դեռ չէր նվազում, պետք էր խստացնել կարանտինը, հակառակն արեց՝ մայիսի 4֊ին բացեց հիմնարկները, ապա տրանսպորտը՝ և կանախատեսումը որ համաճարակի բռնկում է լինելու, իրականացավ։

Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ձախողումներն քննադատողներին է մեղադրում, իսկ մեղադրանքը մեկն է՝ նրանց հերթով բոլորին կապում է նախկինների հետ, հասավ այնտեղ որ իր միջի ֆաշիստը դուրս եկավ և ընդդիմախոսներին Հիտլերի հանգույն բացիլ անվանեց։

Բայց աղետը այն չափերի է հասել, որ մեղավորները չեն հերիքում, նոր մեղավորներ են հարկավոր, և այսօր ուղիղ մեղադրեց ամբողջ ժողովրդին համաճարակի տարածման համար, որ նախկինից այնպիսի «մեղքեր» է ժառանգել, որ համաճարակի դեմ չի պայքարում, այսինքն ամբողջ ժողովրդին հանեց նախկին։

Այսինքն՝ ժողովուրդը նախկին է Նիկոլն ու իմ քայլը ներկան։

Ընտրեք որից ազատվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ