ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտնում են նախագահի գրասենյակից։
«Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին»,- հայտնում են նախագահի գրասենյակից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը