12 06 2020

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվածները 4-ն են՝ Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ համբարձումյանը, Արմեն Գալստյանը։

Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ևս միացել էր ակցիային, մինչև ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ ներկա Ավետիք Իշխանյանին, բերման չեն ենթարկել, նա նշել է, որ որպես դիտորդ է այնտեղ գտնվում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ