10 06 2020

Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է․ Աշոտյան

Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ: Պատկերացնում ե՞ք:

Ցավում եմ, որ ստիպված եմ իր մակարդակին համապատասխան արձագանքել, բայց այլ տարբերակ չի մնում:

Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ:

Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն ի վերջո ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից:

Հ.Գ. վայ, անտիբիոտիկս գլխիդ, հաա..»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ