10 06 2020

Ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ ԲԴԽ-ն և անձամբ ես ապաքաղաքական ենք. Ռուբեն Վարդազարյան

Ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ ԲԴԽ-ն և անձամբ ես ապաքաղաքական ենք. Ռուբեն Վարդազարյան

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ անձամբ ես ապաքաղաքական ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի լուրերին։

Նա, մասնավորապես, գրել է. 

«Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին:

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաեւ պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները եւ կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա եւ մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:

Հ.Գ. Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ եւ գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

Հ.Հ.Գ. Իսկ ինչ կստացվի այս ամենից՝ կապրենք-կտեսնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ