09 06 2020

Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում․ Հայկ Գրիգորյան



Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորները քննչական կոմիտեի սուբյեկտ չեն հանդիսանում։ 

«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով հինգ մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ