«Չեմ ուզի անշնորհակալ գուշակումներ անել, քանի որ հնարավոր չէ իմանալ՝ ինչ է լինելու առաջիկայում։ Սա մի փուլ է, որի մեջ մարդկությունը հայտնվել է, և յուրաքանչյուր երկիր փորձում է ավելի արդյունավետ լինել դրա հաղթահարման ուղղությամբ։ Մեր կառավարությունը նույնպես ամեն ինչ անում է, որպեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցումն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Հարցին, թե մեկ տարի հետո սահմանադրական հանրաքվեն անցկացնելը որևէ խնդիր առաջ չի՞ բերի, նախարարը պատասխանեց՝ իր համար որևէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը։
«Հիմա մենք կունենա՞նք այդ անհրաժեշտությունը, թե՞՝ ոչ, ցույց կտա կյանքը։ Քանի որ իրավական տարբեր փուլեր կան, որ կարող են առկա խնդիրը լուծել»,- շեշտեց Ս. Պապիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը