«Լուսավոր Հայաստանի» համար որևէ նորություն չկար ԲՀԿ նախագահի հնչեցրած թեզերում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ուներ:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը լինելու են իրենք, ուստի կոնսոլիդացիայի կենտրոնը տեսնում են հենց «Լուսավոր Հայաստանը»:
«Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ԼՀԿ-ն այն ուժն է, որին որևէ կերպ չես կարող ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կոռուպցիայով և այլն»,- ասաց Թանդիլյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը