06 06 2020

Հրապարակեք հատուկ ծրագրի կամավորների անունները․ կոչ՝ իշխանությանը

Հրապարակեք հատուկ ծրագրի կամավորների անունները․ կոչ՝ իշխանությանը

Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։

Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի եւ ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը եւ վերլուծական տվյալների եւ AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը եւ ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ եւ նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաեւ մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։

Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, եւ հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին եւ  լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության եւ ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․

-        հրապարակել  կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները եւ տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;

-        սահմանել  տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման եւ կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;

-        հանրությանը ամբողջական, հասանելի եւ հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման եւ տվյալների օգտագործման մանրամասների մասին եւ պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։

Իզաբելլա Սարգսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Երեւանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ