03 06 2020

Իշխանությունը կտրված է իրականությունից․ Դանիել Իոաննիսյան

Իշխանությունը կտրված է իրականությունից․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը…

Նիկոլ Փաշինյանը նոր է հասկանում այն դաժան իրողությունը, որը տիրում է հանրապետությունում: Լավ է, որ վերջապես պատկերացրել է: Բայց սա նշանակում է, որ իշխանությունը կտրված է իրականությունից:

Հանրային իշխանության ներկայացուցիչների՝ իրականությունից կտրվելու մեղավորը հենց իրենք՝ պաշտոնյաներն են: Ես պաշտոնյա չեմ, բայց իրականության զգացումը չկորցնելու համար պարբերաբար իջնում եմ մեր բակ ու շփվում մարդկանց հետ: Հաճախ իրականությունը հասկանալու համար պետք է գնալ մարզեր, խուլ տեղեր:

Պատերազմի ժամանակ գեներալները իրականությունը պատկերացնելու համար պարբերաբար գալիս են առաջնագիծ ու շփվում զինվորների հետ, անձամբ հեռադիտակով նայում են հակառակորդին ու զննում տեխնիկան, պատկերացնում ճանապարհների վիճակը:

Իհարկե, կան մարմիններ, որոնք այդ իրականությունը պետք է զեկուցեն պետության ղեկավարներին: Ինչպես ցանկացած այլ կառույց, այդ մարմինները ևս պատշաճ չեն աշխատում Հայաստանում:

Բայց նույնիսկ եթե պատշաճ աշխատեին, միևնույնն է, իրավիճակը պատկերացնելու համար պետք է դուրս գալ կաբինետից ու գնալ, սեփական աչքերով տեսնել, որպեսզի հնարավոր լինի նաև գնահատել համապատասխան մարմինների զեկույցները և դրանց հիման վրա քանակական էքստրապոլացիա անել արդեն տեսած պատկերացումները:

Ես միշտ վստահ էի, որ ի տարբերություն Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանը չի կտրվում «կորոնավիրուսային» իրականությունից: Բայց այսօր Փաշինյանը, ըստ էության, պնդեց հակառակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ