ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ԼՀԿ ներկայացրած քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշել էր, որ նախագծի նպատակն է՝ մեղմացնել վարկի երաշխավորի պարտավորությունները
Օրինագծով՝ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը