03 06 2020

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Հունիսի 3-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 30:

Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ ԱԺ-ն ընդունում է օրենքներ, որոնք տարիներ շարունակ չեն կիրառվում:

Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ