02 06 2020

Երկիրը կանգնած է աղետի եզրին, ԱԺ-ն զբաղված են ժամավաճառությամբ․ Իշխան Սաղաթելյան

Երկիրը կանգնած է աղետի եզրին, ԱԺ-ն զբաղված են ժամավաճառությամբ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ Ազգային Ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղետի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողությունից, մահերի թիվը օրեցօր ավելանում է, իսկ տնտեսությունը փլուզվում, իրենք զբաղված են ժամավաճառությամբ։

Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․ իրավիճակի գնահատում և լուծումներ:

Հ․Գ. ՀՀ Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, որը ձևավորել է կառավարություն, պետք է գիտակցի և հասկանա, որ անմիջական և անձնական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ